Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ամեն «ռեժիսոր» իր պարտքն է համարում «կինոյի մեջ մեզ նկարել»

Ամեն «ռեժիսոր» իր պարտքն է համարում «կինոյի մեջ մեզ նկարել»
26.09.2023 | 14:02

Մի առիթով գրել էի' եթե ուզում եք իմանալ ոնց ա ապրել, ոնց ա մտածել մեր ժողովուրդը սրանից 1000 կամ 2000 տարի առաջ՝ նայեք էսօրվա օրերը։ Ինչքան էլ տհաճ լինի երկու բևեռների միջև ճղվելը, մենք նույն վիճակում ենք եղել մեր միքանիհազարամյա պատմության էն շրջաններում, երբ պետականություն ենք ունեցել։ Էսօրվա օրը գզվռտոցը, քֆուր-քյաֆարը, մեկը՝ ինձ համար, գրեթե օրինաչափություն ա։ Օրինակի համար, եթե կարդաք հռոմեացի պատմիչ Տացիտի մեզ տրված բնութագիրը՝ դրանում կհամոզվեք։ Կամ՝ 4-րդ դարի պատմությունը. իրար կոկորդ կրծող տարբեր բևեռների երկրպագուներ, ապաշնորհ թագավորներ, ոչ պակաս հաստագլուխ ու ընչաքաղց նախարարներ։ Ավարտվեց նրանով, որ պարսիկները բուլդոզերի պես վրեքներովս անցան։ Հետո էլ՝ հռոմեացիները մի թափ, հետո էլ՝ երկուսով միասին։ Ցավոք, մեր տարածաշրջանում, ուր թե՛ հազար, թե՛ երկու հազար տարի առաջ, թե՛ հիմա մեծ շահեր են բախվում, մերպեսներին միշտ վիճակված ա անխելք զոհի դերը։ Հույսը դնել կա՛մ մի կողմի, կա՛մ մյուսի վրա՝ վերջին հաշվով, գցվելով թե՛ մեկից, թե՛ մյուսից։ Օրինակ, վերջին դարերում նման դեր Արևելյան Եվրոպայում վերապահված էր Լեհաստանին, հիմա՝ Ուկրաինային։ Չգիտեմ՝ ոնց կարա ուրիշ կերպ լինի։ Մենք էս հազարամյակների մեջ էնքան ենք հմտացել էդ դերում, որ ամեն «ռեժիսոր» իր պարտքն ա համարում իր «կինոյի մեջ մեզ նկարել»։

Ժան Մանվելյան

Դիտվել է՝ 6942

Մեկնաբանություններ